2023 թվականից Ղազախստանը պայմանագիր է ստորագրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով 1,5 մլն տոննա նավթի փոխադրման մասին, որը նախատեսվում է հասցնել 6-6,5 մլն տոննայի:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Եվրախորհրդարանի զեկույցը, որում հիշատակվում են Բիձինա Իվանիշվիլին, Միխեիլ Սաակաշվիլին, Նիկա Գվարամիան, Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն։ Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը անառողջ փոխզիջման հետևանք է։
Նոյեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը:
ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը (LANDCOM) Վրաստանի զինված ուժերին լոգիստիկ օպերատիվ պլանավորման ուսուցում է անցկացրել:
Վրաստանում գործող մի քանի կազմակերպություններ դիմել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունում` Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ հանդիպման ընթացքում, աբխազական կողմը, ի թիվս այլ հարցերի, խոսել է աբխազական անձնագրերի ճանաչման անհրաժեշտության մասին։
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանքը» ինքնաբավ ռեսուրսներով կուսակցություն է, և Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիից գումար չի ստանում։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել ներկուսակցական ընտրություններ և մասնակցել դրանց։
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին տարբեր երկրներից Վրաստան է մտել 498 հազար 477 այցելու։