Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 1

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP) հայտարարություն է տարածում հոկտեմբերի 26-ի ընտրությունների և արդյունքների վերաբերյալ։ EPP-ն գործընկերներին կոչ է անում ներգրավվել տեղական և միջազգային դիտորդների կողմից հայտնաբերված խախտումների հետաքննությանը:

«Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի» (IRI) նախագահ Դենիել Թվինինգը սոցցանցում արձագանքել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերի հայտարարությանը՝ նշելով, որ նման թերի ընտրություններն անհնարին են դարձնում Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը:

«Իվանիշվիլիի կասկածելի հաղթանակը կարող է Վրաստանը ընկղմել ավտորիտարիզմի և ռեպրեսիայի մեջ». այս վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել աշխարհի ազդեցիկ պարբերականներից The Insider-ը։

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, այժմ «Ատլանտյան խորհրդի» գիտաշխատող Դանիել Ֆրիդը նշում է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական հայտարարություն չի արել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վրացական իշխանություններին «չգնալ ինքնիշխանությունն ու անկախությունը կորցնելու բելառուսական ճանապարհով»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների և եզրակացության վերաբերյալ զեկույց։

Վրաստանյան դիտորդական առաքելություն իրականացնող «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 490 միջադեպ ու խախտում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Վրաստանից դուրս բացված ընտրատեղամասերում։

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ահազանգում են՝ ընտրությունների շրջանում ատելության խոսքի հաճախակի դրսևորումների մասին, հայտարարությունը տարածել է «Բազմազգ Վրաստան»-ը։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտնում է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական քարոզչական ցանցի ստեղծող Ալեքսանդր Մալկևիչը ընտրությունների օրը Թբիլիսիում է եղել։

Վրաստանյան երեք ընդդիմադիր ուժեր նոյեմբերի 4-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց կանցկացնեն:

«Վերադարձ Եվրոպա» կարգախոսով վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 20:00-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա բողոքի ցույց։

«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորհրդարան չի մտնում։