Մայիսի 12-ին քաղաքացիները նախատեսում են հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում և գիշերել խորհրդարանի մոտ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել տվյալների բազա, որում ըստ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, տեղ կգտնեն «բռնության, սպառնալիքների և շանտաժի մեջ ներքաշված կամ նմանատիպ գործողություններին հրապարակայնորեն հավանություն տվող» քաղաքացիների տվյալները։
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «սպառնալիքների և շանտաժի մեջ ներգրավված անձանց տվյալների բազա» ստեղծելու ծրագիրը, որ նաև հայտնի է որպես «սև ցուցակ», համարում են ռեպրեսիա սկսելու փորձ։
Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ կա «90-ականների քաղաքացիական բախումների նման իրադարձություններ հրահրելու» վտանգ։
Վրաստանում վիճահարույց «գործակալների մասին օրենքի» շուրջ լարվածությունը կարող է հարվածել երկրի տնտեսությանը և ներդրողների վստահությանը, ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը մայիսի 13-15-ը կայցելի Թբիլիսի։ Ռոթի խոսքով՝ Թբիլիսի իրեն ուղեկցելու են ԵՄ անդամ մի շարք երկրների գործընկերներ։
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար նախատեսված պատմության քննական թեստերից հանվել են Վարդերի հեղափոխության, Սաակաշվիլիի կառավարման տարիների և օկուպացիայի մասին հարցերը։
Շվեդիայի Մալմյո քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը։ Վրաստանի և Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակները ելույթ կունենան մայիսի 9-ին, երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ ժամը 21:00-ին (Թբիլիսիի ժամանակով՝ ժամը 23:00-ին)։