Երեկվա օրը համառոտ. մայիսի 7

Թբիլիսիում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախաձեռնած «գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու «գործակալների օրենքն» աջակցողները նոր մանիպուլացիոն արշավ են սկսել. նրանք սոցիալական ցանցերում «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային, այո՛ թափանցիկությանը» գրությամբ պաստառներ են տարածել։

Հարձակվել են «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլիդիաշվիլիի և «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա:

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2019 թվականի հունիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցը ցրելու արդյունավետ հետաքննության մասով արձանագրել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում):

Եվրախորհրդարանի 31 պատգամավորներ դիմել են Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով կասեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը և վերանայել ԵՄ ֆինանսավորումը:

Մայիսի 3-ի գիշերը Հերոսների հրապարակում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակումից անցել է 4 օր, սակայն Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մինչ այս պահը դեպքի մասին տեղեկություն չի հրապարակել։

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի վերակառուցումից մոտ երկու շաբաթ անց։

Վրաստանի տարբեր շրջաններում ընդդեմ «գործակալների օրենքի» բողոքի ցույցերի շաբաթ է հայտարարվել:

Վրաստանում բողոքի ալիք բարձրացրած, «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից երկրորդ անգամ նախաձեռնած «գործակալների օրենքին», որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ, դեմ են արտահայտվում նաև Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները։

Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, կառավարության կողմից պաշտոնապես հայտարարված ոչ աշխատանքային օրը, խորհրդարանում իրավական հարցերի հանձնաժողովի նիստ կկայանա։

Վրաստանի Սվանեթիի շրջանում, արդեն վեցերորդ օրն է` փնտրում են ավտոմեքենայով Նակրա գետն ընկած երկու դեռահասի:

«Վրաստանի խամաճիկների տերը շրջվում է դեպի Մոսկվա»,- այս վերտառությամբ հոդված է հրապարակել Financial Times բրիտանական և միջազգային բիզնես օրաթերթը՝ անդրադառնալով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային խումբը դիմել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և զգուշացրել, որ կառավարությունը եթե շարունակի դաժանորեն հարձակվել փողոցներում «ռուսական օրենքի» դեմ բողոքող ցուցարարների վրա, ապա խումբը Վրաստանի կառավարական կայքերի վրա կիրականացնի ավելի լայնածավալ կիբերհարձակումներ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքը» կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները և կվտանգի Վրաստանի եվրատլանտյան ուղին։