Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն արձագանքել է Վրաստանի իշխող թիմի կողմից «գործակալների օրենքի» ընդունմանը: Քեմերոնը նշել է, որ հաղթահարելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն՝ Վրաստանի կառավարությունը շեղվեց եվրատլանտյան ձգտման ճանապարհից։
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի խոսքով, քանի դեռ Վրաստանում կգործի «գործակալների օրենքը», Եվրամիությունը բանակցություններ չի սկսի Վրաստանի հետ եվրաինտեգրման նպատակով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին ընդդիմադիր «Լելո» կուսակցության կողմնակից է անվանել:
Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՀԿ) նշել են, որ շարունակելու են «գործակալների օրենքի» դեմ իրավական պայքարը։
Վրաստանի հասարակական կազմակերպությունների կողմից «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու մասին հայտարարությանն արձագանքել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով` որպես «ռուսական օրենք» ներկայացվող օրինագիծը համապատասխանում է Ստրասբուրգի դատական պրակտիկային։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի ներդրողին բացահայտելու մրցույթում չինական ընկերության հաղթանակին։ Վարչապետն առանձնահատուկ կարևորում է չինական ընկերության ընտրությունը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սուբյեկտների հետ բիզնես վարելիս հարկ է պատշաճ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ հնարավոր ազդեցությունն առանցքային ենթակառուցվածքների և ինքնիշխանության վրա, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ անդրադառնալով Անակլիայի նավահանգստի կառուցման նախագծում Չինական ըներության ներգրավմանը:
Չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերությունը, որը պետք է կառուցի Անակլիայի նավահանգիստը, ԱՄՆ-ի կողմից բազմիցս պատժամիջոցների է ենթարկվել:
Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո, Լատվիայում Վրաստանի դեսպանը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն:
Վրացական Fea Trees Fund հասարակական կազմակերպության փոխանցմամբ՝ «գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով Օնիի մունիցիպալիտետում երեխաների համար անվճար ատամնաբուժական կլինիկա բացելու նախագիծը կչեղարկվի:
Վրաստանի խորհրդարանը 80 կողմ ձայնով՝ միաձայն, երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր և «գործակալների օրենքի» աջակից Վիքտոր Ջափարիձեն մայիսի 28-ին խանութներից մեկում քաղաքացիներից մեկի վրա նարինջ է նետել:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2024 թվականի մայիսի 30-31-ին ընթանում է Unlock քաղաքացիական համաժողովը։
Մայիսի 30-ին բացվել է Բագեբի թաղամասը Սաբուրթալո թաղամասին կապող կամուրջը: