Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում գրել է, որ ինքը և նախագահ Ջո Բայդենը «մեծ մտահոգությամբ» են հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան ձգտումը և կոչ է անում կառավարությանը ճիշտ քայլեր ձեռնարկել այդ ճանապարհին։
Բրյուսելում տեղի է ունենում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որը նախագահում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն «գործակալների օրենքի» պատճառով Վրաստանում ստեղծված հակասական իրավիճակը։
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել է «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։
Հայաստան-Վրաստան միջպետական սահման տանող ճանապարհը երթևեկելի է:
Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեի խոսքով, «գործակալների օրենքի» շուրջ երկրում ստեղծված իրավիճակը երկար շարունակվելու դեպքում, բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Մայիսի 27-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն, Վրաստանի ազգային արժույթը` լարին, եվրոյի ու դոլարի նկատմամբ արժեզրկվել է։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհն անցանելի է: