Ռուսական 100 տեղանոց Sukhoi Superjet 100-ի (SSj-100) օպերատոր ավիաընկերությունները դժգոհում են նավիգացիոն համակարգից:
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնությունը չեզոք կամ դրական է վերաբերվում հասարակական կազմակերպություններին (ՀԿ):
Մոսկվան և Կիևը պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, Կատարում ընթացող տնտեսական համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի:
Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում կնոջ դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Ուզբեկստանի քաղաքացի է։
Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը գումար վճարել իր նախկին հաղորդավարուհի Դիանա (Դիկո) Ջոջուային։
Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների երկրորդ ամենասիրված ուղղությունը՝ զիջելով միայն Թուրքիային:
Տևական բողոքի ցույցերից հետո կառավարությունը հազվագյուտ հիվանդությունների պետական ծրագրում ներառել է նաև ախոնդրոպլազիան։ Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 9 դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ 4 կալանավորի պատժաչափը կրճատվել է։
Վրաստանում մայիսի 26-ին նշվում է Անկախության օրը։ Երկրի տարբեր պետական գերատեսչություններ օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացնում 16 քաղաքներում։
Փոթիի նավահանգստում աշխատում են ներքին գործերի նախարարության և եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կմեկնի Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում:
Վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4 000 քաղաքացի, հայտնել է Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի հարցի։