Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ եվրահանձնակատարներից մեկը սպառնացել է իրեն: Նրա խոսքով, դա կապված է «գործակալների օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո սպասվող քայլերի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ինքը ծանոթացել է «գործակալների օրենքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Վարչապետը՝ «որպես իրավաբան», ասել է, որ «Վենետիկի հանձնաժողովը հրաժարվել է մասնագիտական արժանապատվությունից»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած, բայց իշխող թիմի արբանյակի դեր ստանձնած հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժման անդամ Սոզար Սուբարիի խոսքով, երեքշաբթի՝ մայիսի 28-ին, խորհրդարանի լիագումար նիստում կհաղթահարեն «գործակալների օրենքի» վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արձագանքել է Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունմանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն ի պատասխան «կգործի»: Բլինքենի խոսքով, ««գործակալների օրենքը» պատճենված է մոսկովյան տարբերակից»։
ԱՄՆ Սենատի հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը քննադատել է Վրաստանի կառավարությանը վերջին իրադարձությունների կապակցությամ։ Ըստ նրա` Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է դադարեցնի հարաբերությունների խաթարումը Արևմուտքի հետ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արձագանքել է Վրաստանում ընդունված «գործակալների օրենքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վրացական հարցերով համազեկուցողներ Կլոդ Քերնը (Ֆրանսիա, ALDE) և Էդիթ Էստրելլան (Պորտուգալիա, SOC) Վրաստանի իշխանություններին կոչ են արել չեղարկել «գործակալների մասին օրենքը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 23-ին հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով որոշումը։
Ֆրանսիական Airbus Helicopters ընկերության արտադրած H 145 երկրորդ ուղղաթիռը հանձնվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը։ Ըստ ՆԳՆ-ի՝ վերջինս հագեցած է փրկարարական տեխնիկայով, աչքի է ընկնում նաև բարձրության վրա գործելու ունակությամբ։
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 35 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորմանը Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծի (Black Sea Submarine Cable Project) համար։
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն լքում է գլխավոր դատախազի պաշտոնը «բարդ առողջական վիճակի պատճառով»։