Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Հակակոռուպցիոն բյուրոյի նորանշանակ ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի հետ։
Վրաստանի խորհրդարանի կին ընդդիմադիր պատգամավորների՝ Խատիա Դեկանոիձեի, Անա Նացվլիշվիլին և Թեոնա Ակուբարդիայի կարծիքով, հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ակնհայտ է, որ Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա շատ ակտիվ և գաղտնի շփում:
Վրաստանում տուրեր կազմակերպելու առումով ռուսաստանցիների ցանկությունը չի ավելացել, ինչով էլ պայմանավորված են ավիատոմսերի բարձր գները:
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում։
Մայիսի 22-ին Թբիլիսիում կայացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) տարածաշրջանային 7-րդ աշխատանքային խմբի հանդիպումը, որը կազմակերպել է Ասիական զարգացման բանկը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կատարի Էմիր, շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ:
TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2022 թվականին Թբիլիսիում կառուցապատողների շինարարության միջին արժեքը 1 քառակուսի մետրի համար կազմել է 546 դոլար, իսկ տարածքի վաճառքի գինը՝ 1 092 դոլար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի օրվա (Աբխազեթոբա) վերաբերյալ:
Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
Մանկական գիրության համաճարակային հսկողություն (COSI) կազմակերպության 2022 թվականի հետազոտության՝ Վրաստանում երեխաների 28 տոկոսն ավելորդ քաշ ունի, իսկ 11 տոկոսը գիրությամբ է տառապում:
Վրաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է պետական աուդիտի ծառայության հաշվետվությանը, ըստ որի` նախարարությանն ավելի քան 5 մլն լարի հավելյալ գումար է հատկացվել «գաղտնի» պիտակով:
Ղազախստանի 8 քաղաքներից դեպի Բաթումի ուղիղ չվերթեր են սկսվում։ Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կսկսվեն հունիսից։