Երեկվա օրը համառոտ. մայիսի 22

Եվրոպական մի շարք մայրաքաղաքներ «գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո քննարկում են Վրաստանի իշխանության վրա ճնշում գործադրելու հարցը:

Վաշինգտոնն ամիսներ շարունակ աշխատում է Թբիլիսիի համար մշակած բարեկամությունն ամրապնդող MEGOBARI Act-ի օրիանագծի վրա:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն ասում են, որ չեն վախենում իրենց գործունեության մասին տեղեկատվության տարածումից։

Վենետիկի հանձնաժողովը հրատապ եզրակացություն է հրապարակել Վրաստանում ընդունված «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի` «գործակալների օրենքի» վերաբերյալ եզրակացությանը:

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերն ասել է, որ «գործակալների օրենքն» ընդունելու դեպքում, դեկտեմբերին Գերմանիան Եվրոպական խորհրդի նիստում չի աջակցի Վրաստանի Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թբիլիսիի ամառային մանկապարտեզներում գրանցումը կսկսվի հունիսի 5-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հունիսի վերջ:

2024 թվականի հունիսից լարիով վերցված վարկերի ամսական վճարը կկրճատվի։

Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին երրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։