Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի արևմտյան գումարտակի, Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության առափնյա պահպանության հատուկ ջոկատների և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի համատեղ փոխանակման զորավարժություն (JCET) է տեղի ունեցել:
Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան վնասվածք է ստացել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ: Ղարիբաշվիլին հյուրընկալել է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևին:
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չորս տարվա դադարից հետո վայրէջք կատարած ռուսական ինքնաթիռը դիմավորել են բողոքի ակցիաներով. տեղում անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվել։
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հույս է հայտնել, որ Մոսկվա-Թբիլիսի հաղորդակցությամբ կվերականգնվեն նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբշվիլին արձագանքել է չորսամյա ընդմիջումից հետո Մոսկվայից Թբիլիսի կատարված առաջին թռիչքին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը խոսելով Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման մասին՝ ասել է, որ հասկանալի է, թե ինչու է այս թեման անհանգստացնում վրաց ժողովրդին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման պատճառով Վրաստանի եվրաինտեգրմանը վտանգ չի սպառնա։ Վրաստանին տրված եվրոպական հեռանկարը և երկու երկրների հարաբերությունների խորացման հարցերը եղել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռյուտեի հանդիպման հիմնական թեմաները:
Ռուսական ևս մեկ ավիաընկերություն՝ Red Wings-ը, սկսում է չվերթեր իրականացնել դեպի Վրաստան։
«Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, որ 2021-ին լքեց իշխող թիմի շարքերը՝ հրաժարական տալով վարչապետի պաշտոնից, արձագանքել է Մոսկվայից առաջին թռիչքին:
Եվրախորհրդարան այցելելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմումը կհաստատվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։
Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ծառայության անասնաբույժները համաճարակաբանական կենտրոններում Ղրիմ-Կոնգո տենդի դեմ անասուններին բուժում են միջատասպան դեղամիջոցներով։
Հունիսի 17-ին Հայաստանի Դիլիջան քաղաքում կանցկացվի հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոն։