Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են «ռուսական օրենքի» դեմ ցույցերից բերման ենթարկված 180 անձի։
Վրաստանում «Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա» կապակցությամբ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող Քաշվեթի եկեղեցուց դեպի Սամեբայի (Սուրբ Երրորդություն) տաճար երթ է անցկացվել: Երթին մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և կառավարության այլ անդամներ:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն X-ում հրապարակել է իր կարծիքը Վրաստանում ընթացող գործընթացների մասին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջին օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներում հաստատել է՝ իշխանությունը պատրաստ է «գործակալների օրենքի» շուրջ խորհրդակցությունների։
Մայիսի 16-ին պաշտոնական այցով Թուրքիայում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Այցի մասին ամփոփ՝ այստեղ:
Թբիլիսիում «գործակալների օրենքի» բողոքի ցույցերի մասնակից 31-ամյա Գիորգի Օկմելաշվիլիին մեղադրանք է առաջադրվել։
Մայիսի 16-ին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Կվիրիկե գյուղում սողանքի հետևանքով 53-ամյա տղամարդ է մահացել։
Մայիսի 20-ին Վրաստանում կհնչի «Վերջին զանգը»: Վրաստանի ակտիվիստ երիտատասարդները կոչ են անում «Վերջին զանգը» նշել «գործակալների օրենքի» դեմ ցույցով: