Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցերը չեն դադարում: Երեկ ցուցարարները երթ են անցկացրել Մարջանիշվիլի փողոցից, այնուհետև Ֆիլհարմոնիայի մոտ փակել էին Կոստավայի փողոցը, որտեղից շարժվել են դեպի Հերոսների հրապարակ, փակել խաչմերուկի բոլոր ուղիները, որից հետո շարժվել դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ նրանց միացել են Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները:
Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ հաստատել է, որ վետո է դնելու մայիսի 14–ին ընդունված «գործակալների օրենքի» վրա՝ ընդգծելով, որ նախագահը չի կարող օգտագործվել կառավարության «դեմքը փրկելու համար»։ Զուրաբիշվիլին հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բնորոշել է որպես հանրաքվե, որում ինքը առաջնորդելու է եվրոպամետ ճակատը:
ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլահի խոսքով, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու վրացական կառավարության որոշումը սխալ քայլ է:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են արձագանքում «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունմանը՝ ևս մեկ անգամ կոչ են անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել օրենքը։
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է, որ Վրաստանի իշխանությունները դեռ հնարավորություն ունեն վերանայել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
Ամերիկացի 11 սենատոր դատապարտել են «գործակալների մասին օրենքի» ընդունումը՝ ընդգծելով, որ «ռուսական» օրինագիծը լրջորեն կսահմանափակի խոսքի ազատությունը և ժողովրդավարական պատասխանատվությունը Վրաստանում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «գործակալների մասին օրենքի» ընդունմանը:
Հաջորդ շաբաթվա սկզբին կհրապարակվի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագծի» վերաբերյալ։
Վրաստանում այցով գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանին կխոչընդոտի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։
Թբիլիսիում կայացած հանդիպումներից հետո Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները ամփոփիչ ասուլիս են անցկացրել:
Մայիսի 15-ին կայացած քվեարկությամբ խորհրդարանը հաղթահարեց գենդերային քվոտաների վերացման վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանած վետոն:
Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը նվազում է։
Լիտվայի արտաքին գործերի նախարար (ԱԳ) Գաբրիելիուս Լանդսբերգիսն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը, թե ԵՄ բոլոր ԱԳ նախարարները համակարծիք են Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի ողջամտության հարցում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել «ռուսական օրենքի» դեմ պայքարող, ձերբակալված ակտիվիստներ Ուչա Աբաշիձեի և նրա կնոջ՝ Մարիամ Իաշվիլիի գործով։