Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքում է Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունը (PES):
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը ծառայում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին վնասելուն։
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնը հայտարարել է, որ Վրաստանի Ազգային բանկը բավարար քայլեր է ձեռնարկում միջազգային պատժամիջոցների իրականացման ուղղությամբ։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի:
Ուկրաինայում Բախմուտի մոտ ընթացող մարտերում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել, մեկը՝ վիրավորվել:
Վրաստանի Պարենի ազգային գործակալությունից InterPressNews-ին հայտնել են, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ողջ տարածքում կատաղության դեմ պատվաստվել է մոտ 119 հազար կատաղության ենթակա կենդանի։
Ամերիկյան հայտնի ռոք խումբ, Գրեմիի մրցանակակիր Imagine Dragons-ի՝ Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում վրաստանյան համերգի տոմսերը կվաճառվեն այսօր՝ ժամը 16:00-ից: Տոմսերի արժեքը տատանվում է 100 լարիից մինչև 1 000 լարի:
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել:
Վերջին 3 տարում քննվել է ծննդաբերության 17 մահվան դեպք, և մասնագիտական պատասխանատվության է ենթարկվել 35 բժիշկ։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և օդահաղորդակցության արգելքի չեղարկմանը, ասել է, որ և՛ փակման, և՛ բացման որոշումը միակողմանի է ընդունվել:
Վրաստանի հետ օդահաղորդակցության վերականգնումից հետո ռուսաստանցիներից թռիչքների և հյուրանոցների ամրագրման պահանջարկն աճել է 7 անգամ:
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան կարծում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և օդահաղորդակցության արգելքի չեղարկումը Վրաստանի կառավարության «լավ պահվածքի» արդյունք է:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է հանրային հեռարձակողին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վրաց ժողովրդին ուղղված ուղերձի հեռարձակման հետ կապված խնդրի համար։
Վրաստանի շրջաններում զբոսաշրջային օբյեկտների պահանջարկն աճել է, որը ինչպես պարզաբանել են մասնագետները պայմանավորված է համաճարակային ֆոնի թուլացմամբ և զբոսաշրջիկների աճով։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի կողմից թռիչքների վերականգնման առնչությամբ ասել է, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։
Փոփոխություն է կատարվել հանրային դպրոցներին ամեն ամիս լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու օրենքի մեջ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայով սահմանված կարգավիճակի հավելավճարների, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ հավելումների տրամադրման նպատակով։
ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Պուտինի որոշմանը, ըստ որի` Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ չվերթերի արգելքը վերացվում է, ասել է, որ այժմ Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ։