Սկանդինավյան-Բալթյան երկրները Վրաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Վրաստանի անկախության վերականգնումից ի վեր աջակցություն են հայտնում Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու «գործակալների մասին օրենքին» դեմ բողոքի ցույցի մասնակից քաղաքացիների անօրինական ահաբեկումը և հետաքննել իրավունքների բոլոր խախտումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն ասել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու համար դեռ ժամանակ կա, թեև դրա համար կառավարությունը պետք է փոխի իր որդեգրած կուրսը։
Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և հետաքննել այդ գործողությունները։
Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը նշել է, որ Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը «որոշ հասարակական խմբերի և լրատվամիջոցների պարտավորեցնում է գրանցվել որպես օտար ուժերի շահերը կրող կազմակերպություններ», սպառնում է երկրի հիմնարար իրավունքներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդարձակ նամակով դիմել է «գործակալների օրենքի» դեմ օրեր շարունակ ակցիաներ անցկացնող երիտասարդական շարժումներին՝ վերջիններիս անվանելով բռնի կազմակերպություններ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն զանգահարում է քաղաքացիներին, հայհոյում ու սպառնում նրանց։
Մայիսի 11-ի ժամը 19:00-ին Թբիլիսիում ուսուցիչների երթ կանցկացվի՝ ընդդեմ «ռուսական օրենքի»:
Մայիսի 9-ի գիշերը Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած երթի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն յոթ մարդու։
Վրացի ակտիվիստ և բլոգեր, «գործակալների օրենքին» դեմ բողոքի ցույցերին մասնակցող, և ցուցարարների համար բողոքի ցույցի ժամանակ պաշտպանվելու ուղեցույց-տեսահոլովակներ հրապարակող Ուչա Աբաշիձեի մոր՝ Լիա Թոդուայի խոսքով, որդու տանից առգրավված զենքերից միայն երկուսն է իրական, մյուսները՝ խաղալիք են: