Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և երկու երկրների միջև ավիահաղորդակցության արգելքի չեղարկման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել: Զուրաբիշվիլին Պուտինի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի և ուղիղ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը գնահատում է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի մասը կարծում է՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիաաղորդակցության արգելքի չեղարկումը Վրաստանի հակաարևմտյան քաղաքականության «մրցանակն» է:
Ուկրաինայի խորհրդարանում իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 10-ի հրամանագրերին, որոնք նախատեսում են Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնում և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրերը:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից InterPressNews-ին հայտնել են, որ 2022 թվականին ստացիոնար հաստատություններում՝ թմրամիջոցներով և հոգեբուժական դեղամիջոցներով (հալյուցինոգեն) թունավորման 2 151 դեպք է գրանցվել:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունները ֆինանսավորվում են անօրինական ճանապարհով` «կեղծ» հասարակական կազմակերպությունների միջոցով։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկություններով՝ պետության կողմից միանվագ օգնություն ստանալու նպատակով հղիների համար կեղծ տեղեկանքներ պատրաստած անձը պատասխանատվության է ենթարկվել։
2023 թվականի ապրիլին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքը հասել է օդանավակայանի պատմության պատմական առավելագույնին, տեղեկացնում է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Օրբելիանի պալատի դիմաց կազմակերպված միջոցառմանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսաուղերձով դիմել է վրաց ժողովրդին։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) Ծալենջիխայում կուսակցության տարածքային նախագահ Ավթանդիլ Գաբելիան և Խոբիի տարածքային նախագահ Իա Ջիշկարիանին ի նշան բողոքի լքել են իրենց պաշտոնները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի եվրոպացի գործընկերները լավ են հասկանում Վրաստանի ռազմավարական տեղը։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին Թբիլիսիում կայացած Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշել է, որ Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրամիությանը, որքան հիմա, իսկ Եվրամիությունը երբևէ այսքան բաց չի եղել Վրաստանի համար, որքան հիմա: