
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մեկ անձի է բերման ենթարկել՝ «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին նախագահ և «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլիին վրաց-հայկական սահմանը «ապօրինի» հատելու հարցում «օգնելու» մեղադրանքով։ ՆԳՆ-ն ներկայացրել է հետաքննության վարկածը, թե ինչպես է Բաչիաշվիլին կարողացել փախչել երկրից։
Մարտի 4-5-ը Ժնևում տեղի ունեցավ միջազգային բանակցությունների 63-րդ փուլը, որն ավարտվեց առանց էական արդյունքների։ Քննարկումներին վրացական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Լաշա Դարսալիան։
Բաթումիի քաղաքային դատարանում Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին, ժամը 11:00-ին։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն կալանքի տակ թողեց 11 մարդու. նրանք ձերբակալվել են բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով։
Քաղաքային դատարանում անցկացվեց ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձանց՝ Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխիա Կասրաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Վասիլ Կաձելաշվիլիի, Թորնիկե Գոշաձեի, Նիկոլոզ Ջավախիշվիլիի, Գիորգի Գիորգաձեի և Ինսափ Ալիևի գործերի քննությունը, որը վարում է դատավոր Դավիթ Մգելիաշվիլին։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում գնահատական է տվել «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքներին. դրանք դրակոնյան է բնորոշել:
Թբիլիսիի Crab Coffee-ի աշխատակիցների հետ բանավոր և ֆիզիկական բախման գործով տղամարդ է ձերբակալվել:
«Վրացի պաշտոնյաների կողմից Մզիա Ամաղլոբելիի հետապնդումն ակնհայտորեն պատժիչ բնույթի է, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի», — այս հայտարարությունը տարածել է Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպությունը։
Լեհաստանի Կրակով քաղաքից ինքնաթիռով արտաքսվել է Վրաստանի 17 քաղաքացի: