2024 թվականի փետրվարին Վրաստանում գնաճի տարեկան մակարդակը կազմել է 0,3 տոկոս:
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ժամանակներս համատեղ ընկերություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար:
Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մոտ՝ բաժանարար գծին հարող տարածքում, օկուպացիոն զորքերի ներկայացուցիչների ակտիվություն է նկատվում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «շատ կարևոր» է համարում իշխող ուժի կողմից փետրվարի 29-ին հայտարարված «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրինագծի ընդունման ծրագիրը։
Քաղցկեղով հիվանդ քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել։ Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացված ցույցի հիմնական պահանջը պետբյուջեից քաղցկեղով հիվանդների բուժման համար տարեկան հատկացվող 25 հազար լարիի սահմանաչափի վերացումն ու բուժման ամբողջական ֆինանսավորումն է։
2023 թվականին Վրաստանի քաղաքացիները Եվրամիությունում ապաստանի 25 հազար 209 դիմում են ներկայացրել, ինչը 12 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից (28 հազար 803)։
Վրաստանի Սագարեջոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկից առևանգված 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է:
Մարտի 4-ի ժամը 10:00-ին մեկնարկեց 2024 թվականի միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը։