Երեկվա օրը համառոտ. մարտի 31

«Գալիս է ժողովրդի գարունը». այս խորագրով մարտի 31-ի Վրաստանի խորհրդարանի մոտ ցույցերի 124-րդ օրն էր. Ռուսթավելիի պողոտան արգելափակվել էր: Ելույթ ունեցավ նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Սահմանադրական դատարանը ի զորու կլինի արգելել այն կուսակցության գործունեությունը, որը կնույնականացվի ​​մեկ այլ կուսակցության հետ, որն արդեն հակասահմանադրական է ճանաչվել։

Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Խվիչա Կիկիլաշվիլին (ՍԴ) հրաժարական է տվել։ Նաև մարտի 30-ին լրանում է ՍԴ-ի նախագահ Մերաբ Տուրավայի լիազորության ժամկետը:

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում երրորդ՝ վերջին լսումով ընդունեցին «Հեռարձակման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որից հետո ուժի մեջ կմտնեն մի շարք նոր կարգավորումներ հեռուստառադիոհեռարձակողների վերաբերյալ։ FARA-ի օրինագիծը երրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում։

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին չի մասնակցի մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք շքերթին։

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը շարունակում է նախկին քաղաքական գործիչներին և զինվորականներին հարցաքննել 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի առնչությամբ։ Հանձնաժողովը մարտի 31-ին հարցազրույց էր անցկացրել Էմզար Կվիցիանիի հետ, որը ղեկավարել է Կոդորի կիրճում տարիներ առաջ ստեղծված «Մոնադիրե» («Որսորդ») ռազմական խմբավորումը։

«Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) կազմակերպությունն արձագանքել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը և ոստիկանության աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ենթադրյալ բռնություններին:

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերը արձագանքել է Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը և նրա նկատմամբ ենթադրյալ բռնությանը։

Ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն՝ անդրադառնալով խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը, դատապարտել է Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները։

«Վրաստանի համար» կանանց կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով վերջին երկու օրերին կին ակտիվիստների և քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի նկատմամբ իրականացված բռնի և նվաստացուցիչ գործողությունները, նաև իրավապահների կողմից նրանց անօրինական կալանավորումները։ Արևմտյան քաղգործիչները հանդես են եկել Խոշտարիայի նկատմամբ «սարսափելի վերաբերմունքի» դեմ:

Վրացի ֆոտոլրագրողներն ու ֆոտոփաստագրողները համատեղ հայտարարություն են տարածել՝ բողոքելով World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթի՝ ՌԴ կառավարական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության ներկայացուցիչ, լուսանկարիչ Միխայիլ Տերեշչենկոյին պարգևատրելու որոշման դեմ։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) տվյալներով՝ բողոքի ակցիաների հետ կապված քրեական գործերի վերանայման գործընթացում ակնհայտ են հետևյալ խնդիրները՝ ապացույցների թույլատրելիության, գործի էական վերանայման փոխանցման, կալանքի ուժի մեջ մնալու և հրապարակայնության սկզբունքի անտեսման հարցերը։

Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալվել է ընդդիմադիր «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նրան մեղադրում է ոստիկանի պահանջին չենթարկվելու համար։

Վրաստանի քաղաքացի Իրակլի Բեբուան, որ ձերբակալվել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «իշխանությունների» կողմից 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, բանտից ազատ է արձակվել 2025 թվականի մարտի 30-ին և արդեն գտնվում է Վրաստանից վերահսկվող տարածքում։

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Չանախչի գյուղի նորակառույց դպրոց տանող ճանապարհի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել: