
Լիտվան, Լատվիան և Էստոնիան արգելել են վրացի որոշ պատգամավորների, դատավորների, դատախազների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն իրենց երկրներ։
«Վրացական երազանք»-ի միակուսակցական, վիճահարույց խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն հայտարարել է, որ «Հեռարձակման մասին» օրենքի փոփոխությունները թեև չեն ազդի առցանց և տպագիր մամուլի վրա, սակայն «տեխնոլոգիաների զարգացման հետ կապված լրացուցիչ մարտահրավեր կա», և այդ ուղղությամբ աշխատանքը կարող է շարունակվել։
Վրաստանում զանգվածային արտադրության գործարանային հացը թանկանում է:
Մարտի 4-ին դատավոր Վիկտոր Մետրեվելին կորոշի` «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի։
Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն արդեն 46 օր ի նշան բողոքի հացադուլի մեջ է, և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին, որ «Վրացական երազանք»-ի հետ միասին Վրաստանում մեղադրվում է ընտրակեղծիքների համար, դիտորդական առաքելություն է իրականացրել ավտորիտար Տաջիկստանի ընտրությունների ժամանակ։ Տաջիկստանի ընտրություններն անցել են առանց ընդդիմության և առանց ԵԱՀԿ դիտորդների։
Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի պայմաններում անցկացվել են Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «նախագահական» ընտրությունները:
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից:
Վերջին մի քանի օրերին Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի հանքափորները հանրահավաքների միջոցով փորձում են գրավել իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը։ Փետրվարի 28-ից տասնյակ հանքագործներ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պետությունից պահանջելով պաշտպանել մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության աշխատակիցների և տեղացիների իրավունքները։
Հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի առատ ձյան հետևանքով բնակչությանը հասցված վնասը։ Համապատասխան որոշումը կայացրել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։