
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց MEGOBARI Act-ը։ Ուժի մեջ մտնելու համար MEGOBARI Act-ը նախ պետք է քվեարկվի Սենատի, ապա Կոնգրեսի կողմից:
«Վրացական երազանք»-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ իր ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։ Ասում են՝ «ՄԱՇ-ն ու նրա արբանյակները չեն մասնակցի ընտրություններին»:
«Վրացական երազանք»-ն ընդլայնում է խորհրդարանում իրենց ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի մանդատը։
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում Թեա Ծուլուկիանիի նախագահությամբ գործող քննչական հանձնաժողովը դիմել է դատախազություն՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ղեկավարման տարիներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Իրակլի Օքրուաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու համար։
Վրաստանում ցանկանում են նվազեցնել կախվածությունը Visa-ից ու Mastercard-ից, ինչպե՞ս՝ բացատրել ենք այստեղ:
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան կալանքի տակ է թողել Սաբա Սխվիտարիձեին։ Նա ձերբակալվել էր եվրոպամետ ցույցերի ժամանակ։
Քութաիսիի վերաքննիչ դատարանը թույլատրելի է ճանաչել Մզիա Ամաղլոբելիի գործին առնչվող այն ապացույցների մասը, որը բացառել էր Բաթումիի քաղաքային դատարանը։ Գործը վերաբերում է տեսաապացույցներին, մի քանի գրավոր փաստաթղթերի, մեկ վկայի հարցաքննության արձանագրությանը։
Թբիլիսիի և շրջանների 84 հանրակրթական դպրոցները փակ և բացօթյա տեսախցիկներով կահավորելու համար Վրաստանի գնումների գործակալությունը համախմբված մրցույթ է հայտարարել։
Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է, մահացության մակարդակը՝ աճել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի աճեցման, առանձնապես խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալվել է 3 քաղաքացի։
ՆԳՆ փոխանցմամբ` Ինտերպոլի կողմից հետախուզվող անձը ձերբակալվել է Վրաստանում: 1990 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Թ. Ե.-ն հետախուզվում էր մի քանի ծանր հանցագործությունների համար։
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին, 15-ին և 17-ին, որին կմասնակցեն նաև Վրաստանն ու Հայաստանը: Որ համարներով կներկայանան:
Մշակութային լուրերից է նաև այն, որ մարտի 27-ին Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիայի հանրակրթական դպրոցի աշակերտները, որ նաև վրացական պարային խմբակի սաներ են, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում «Նազանք» բազմաոճ պարերի համահայկական մրցույթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
Դամիայի մասին մեկ լուր էլ կա. այն մարզադաշտը, որի մասին գյուղացիները երկար տարիներ երազում էին ու խոստումներ ստանում, արդեն կառուցվում է: