2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, Վրաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը նվազել է:
2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, Վրաստանում մահվան դեպքերի և նորածինների թիվը նվազել է:
Քութաիսիի օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն և հակառակ ուղղությամբ ուղևորներին ավտոբուս կսպասարկի։ Տրանսպորտը կշահագործվի այնպես, որ հարմար լինի բոլոր ավիաընկերությունների ուղևորներին։
Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում այս տարի Վրաստան կժամանեն ամերիկյան OneRepublic փոփ-ռոք խումբը, գերմանական անգլալեզու Scorpions ռոք խումբը և բրիտանական սոուլ և նեոսոուլ ժանրերի Jungle խումբը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը արձագանքել է Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը։
Վրաստանի Ազգային բանկը կթողարկի Եվրո 2024-ի հուշադրամ՝ ի պատիվ Եվրոպայի առաջնության մասնակից Վրաստանի հավաքականի։
Վրաստանի Բորջոմիի մունիցիպալիտետի Բակուրիանի ավանում լեռան լանջից ձնահյուս է առաջացել:
Մարտի 28-ին հուղարկավորել են 1990-ական թվականներին Աբխազիայի պատերազմում 12 անհետ կորածների աճյունները: