Երեկվա օրը համառոտ. մարտի 24

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Իսկ ի՞նչ եղավ, կարդացեք՝ այստեղ:

100-ից ավելի վրաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարություն են տարածել «Վրացական երազանք»-ի կառավարության նախաձեռնած ԱՄՆ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի»՝ FARA-ի «բառ առ բառ թարգմանության» վերաբերյալ։ ՀԿ-ները համատեղ հայտարարությունը վերնագրել են «Իվանիշվիլիի FARA-ն ընդդեմ վրացական լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների»:

«Վրացական երազանք»-ի կոլեգիայի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հրաժարվել է Սահմանադրական դատարանին (ՍԴ) թույլ տալ վերանայել «գործակալների օրենք»-ը:

V-Dem ինստիտուտի 2025 թվականի Ժողովրդավարության զեկույցի համաձայն՝ 2024 թվականին Վրաստանը հանվել է «ընտրական ժողովրդավարությունների» ցուցակից և մտել «ընտրական ինքնավարության» կատեգորիա։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ մեկնել է Բալթյան երկրներ։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը (Հանրապետական ​​կուսակցություն) X սոցիալական ցանցում արձագանքել է Թբիլիսիում մարտի 22-ին կայացած MEGOBARI Act-ի աջակցության հանրահավաքին։

«Գերմանիան կշարունակի զարգացնել կապերը վրաց ժողովրդի հետ»,- գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը X սոցիալական հարթակում։

«Կան լուրջ կասկածներ, արդյոք Վրաստանի՝ որպես անվտանգ երկիր որակումը համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը, թե` ոչ». այս գնահատականը տրվել է Բեռլինի վարչական դատարանի հրապարակած որոշման մեջ։

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) ղեկավարությունը նշել է, որ առանց արձագանքի չեն թողնի այն աշխատակիցների հայտարարությունները, որոնք խոսում են հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության հետ կապված խնդիրների մասին։ Հանրայինի խորհուրդը սպառնացել է քննադատող աշխատակիցներին: Լրագրող, առավոտյան հաղորդաշարի աշխատակից Անի Ջոբավան, որ 7 տարի աշխատում է հեռուստաալիքում, հայտնել է, որ ՀԸ-ի ղեկավարությունն իրեն հեռացրել է եթերից:

«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիա»-ն համերաշխություն է հայտնել Հանրայինի լրագրողներին և արձագանքել հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նիստին, ըստ որի` խորհրդի անդամները դատախազությունից պահանջել են հետաքննել հեռուստաալիքի քննադատող աշխատակիցների կողմից Հանրային հեռարձակողին ուղղված «անհիմն մեղադրանքների» փաստերը։

Թբիլիսիում բողոքի ակցիա էր ընթանում «Վրացական երազանք»-ի կառավարության շենքի դիմաց: Ճիաթուրայում բողոքի ակցիաներից հետո մայրաքաղաք են ժամանել հանքափորները։

Վրաստանի Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի տաճարի հարավային հատվածը ջուր է լցվել: