Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը մարտի 23-ին ընդունել է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային:
«Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի (երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի- խմբ.) ազատության և հանուն մեր երկրի եվրաինտեգրման»,- հայտարարել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։
2023 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նկատվել է ուռուցքաբանական դեղերի գների արհեստական բարձրացում։
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում այսօր՝ մարտի 23-ին, խոսել է, իր գնահատմամբ՝ նորընտիր հանրային պաշտպանի նկատմամբ «ՀԿ-ների գործադրած ճնշման» մասին։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման իրավունքի համար երկրորդ անգամ է մրցույթ հայտարարվել:
Թբիլիսիի «Մզիուրի» այգու տարածքում, որն անցյալ տարվա աշնանը Թբիլիսիի քաղաքապետարանը հետ էր վերցրել, կառուցվում է հանգստի գոտի։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում այսօրվա դրությամբ գրանցված է 1 մլն 457 հազար 625 անձ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ինքը կողջունի, եթե Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվի վիզային ռեժիմը, և վերականգնվի Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստան կատարած այցից առաջ ասել է, որ եվրոպամետ կուրսից շեղվելու փորձեր է տեսնում Վրաստանում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1984 թվականին ծնված Է.Ա.-ին ձերբակալել են ծայրահեղ դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխեիլ Գալուզինը Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներին տեղեկացրել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման մասին:
Վրաստանում գործող 16 hասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին և խնդրել հրապարակել Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի միջանկյալ գնահատականը։