Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «ֆեյք» է որակել այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանին կոչ են անում «երկրորդ ճակատ» բացել։
2022 թվականին Վրաստանի քաղաքացիների արտասահմանյան այցելությունների թիվը 2021 թվականի համեմատությամբ եռապատկվել է՝ հասնելով 1,7 միլիոնի:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Ռուսթավելի պողոտան Մթածմինդա զբոսայգու հետ կապող ճոպանուղու շինարարությունը կավարտվի տարեվերջին։
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ վիճաբանություն և բախում է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև։
Թբիլիսիում մարտի 20-ից դադարեցվել է գործող համակարգով տաքսիների թույլտվության տրամադրումը, ապրիլի 1-ից կգործի նորը։
Վրաստանի կառավարությունը որոշել է քանդել Վրաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկը՝ հանրապետական («Ռեպուբիլկուրի») անունով հայտնի Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկան։
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում 129,1 տոննա կարտոֆիլի զննությամբ արտադրանքի մեջ բացահայտվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն:
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի փետրվարին բնակելի շենքերի բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 13 տոկոս:
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) փոխանցմամբ՝ հայտնի են ազգային ուսումնական օլիմպիադայի երրորդ փուլի արդյունքները: