Երեկվա օրը համառոտ. մարտի 21

Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերն ասել է, որ ԵՄ-ն ուժեղացնում է իր աջակցությունը ինչպես քաղաքացիական հասարակությանը, այնպես էլ անկախ լրատվամիջոցներին։

«Լրատվամիջոցների, տեղեկատվության և սոցիալական հետազոտությունների կենտրոն»-ի (CMIS) տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչ օրս արձանագրվել է եվրոպամետ հանրահավաքներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման 147 դեպք։

«Լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիա»-ն (MAC) Վրաստանում լրագրության օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Թբիլիսիի մարդու իրավունքների տուն»-ը (Human Rights House Tbilisi), որն իր հերթին միավորում է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների, պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան չեղարկելու հայցով հիմնադրամի հաշիվների վրա կալանք դնելու Քաղաքային դատարանի որոշումը:

Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեն, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ կալանքի տակ է, տեղափոխվել է բանտային կլինիկա։ 

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Ռուսաստանի կողմից «Փսոու անցակետ»-ի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին հաղորդագրություններին։

Մայրաքաղաք Թբիլիսիի նոր ավտոբուսների համար նախատեսված ավտոբուսային բազան նախատեսված ժամկետում չի կառուցվել:

Թբիլիսիի մանկապարտեզներում վերակազմավորում է հայտարարվել. մանկապարտեզների աշխատակիցները, այդ թվում՝ դաստիարակները, համապատասխան հրամանը ստացել են մարտի 20-ին։ Փորձագետները վերակազմավորումը ռեպրեսիա են անվանում, քանի որ կարծում են՝ «Վրացական երազանք»-ը վերակազմավորման անվան տակ քաղաքական հետապնդում է իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք քննադատում են իշխող կուսակցության հակաժողովրդավարական քայլերը:

Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական ​​փառատոնն այս տարի երկօրյա է լինելու և առաջին անգամ կանցկացվի առանց օտարերկրյա կատարողների մասնակցության։

Հարևան Հայաստանը Վրաստանից երջանիկ երկիր է. այս եզրակացությանն է հանգել Համաշխարհային երջանկության զեկույցը (Global Happiness Report), որը ներառում է 2024 թվականի տվյալները: