2023 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, ըստ որի` Զուրաբիշվիլին քննադատել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին երիտասարդների մասին մեկնաբանությունների համար։
Գերմանական BILD լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ BILD-ն ընտրել է հինգ ուղղություն, որտեղ գերմանացիների հանգիստը համեմատաբար էժան կլինի։
Մարտի 26-ին Թբիլիսիում տեղի կունենա ուկրաինացի և վրացի արտիստների համատեղ մեծ բարեգործական համերգ՝ օգնելու նպատակով Ուկրաինայի երեխաներին։
Աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցի Վրաստանի բաժնում գրված է, որ անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ երկրում՝ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու մարդու իրավունքների խախտման դեպքերը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, այսօր աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի շեմին։ Այս տեսակետը վարչապետը հայտնել է լրագրողներին, երբ հարց է հնչել Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կայացրած որոշման մասին։
Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն Accent.ge-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կոնտակտային դեսպանատունն առավելապես կենտրոնանալու է երկրի շրջաններում գործունեության ծավալման վրա:
Եվրոպական մի քանի արտգործնախարարներ կոչ են արել Եվրամիությանը` պատժամիջոցներ սահմանել Մոլդովայում և Վրաստանում ապակայունացման ջանքեր գործադրող օլիգարխների դեմ ռուսական միջամտության աճող սպառնալիքների ֆոնին, գրում է ամերիկյան Politico-ն։
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել պաշտպանության նախկին (ՊՆ) նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը, ըստ որի՝ վերջինս ՊՆ-ին պետք է վճարի 5 միլիոն 60 հազար եվրո։