Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները համատեղ նամակ են հրապարակել Սաակաշվիլիի վերաբերյալ և կոչ արել Վրաստանի իշխանություններին` վերանայել Սաակաշվիլիին բուժման նպատակով ազատ արձակելու որոշումը։
«Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) աջակցությամբ, հայտարարում է կին վարորդների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացի հրավեր։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022-2023 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանում գործում է 62 բարձրագույն ուսումնական հաստատություն, որից 19-ը պետական, 43-ը՝ մասնավոր։ 2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս:
Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վերականգնման համար հայտարարված մրցույթն ավարտվել է: Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին հայտնել է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանը, հավանաբար, կբացվի մինչև հաջորդ շաբաթվա ավարտը:
Վրաստանի իրավաբանների ասոցիացիան բացասաբար է գնահատում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ), ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ակտիվիստները դիմել են տարածաշրջանից ընտրված խորհրդարանի մեծամասնական պատգամավորներին՝ Գոգի Մեշվելիանիին, Զաուր Դարգալիին և Իրակլի Շատակիշվիլիին։
Բաթումիից, Մեստիայից և Ամբրոլաուրիից հետո հավանական է, որ ներքին չվերթեր իրականացվեն նաև Կախեթիից։