
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է պետական հիմնարկներից, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հեռացված աշխատակիցների գնահատականը, ըստ որի` աշխատակիցների ազատման գործընթացը չի համապատասխանում օրենսդրությանը և քաղաքական ճնշում է պետական պաշտոնյաների նկատմամբ։
GYLA-ի հրապարակած տեղեկության համաձայն, ցուցարարների նկատմամբ կիրառված տուգանքները հասել են 2 միլիոն լարիի։:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) ահազանգում է քաղաքացիներին տուգանելու համար դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառման անօրինականության մասին։
«Վրացական երազանք»-ի ընտրած երկրի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին չեղարկել է 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագիրը։ Հրամանագիրը վերաբերում էր Կախա Ծիքարիշվիլիին Արդարադատության բարձրագույն խորհրդի (ԱԲԽ) անդամ նշանակմանը. Կղավելաշվիլին Մանուչար Կակոչաշվիլիին է այդ պաշտոնում նշանակել 4 տարի ժամկետով։
Վրաստանի իշխանամետ պրոպագանդիստական «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն պարտվել է Անգլիայի Գերագույն դատարանում. նրան պարտավորեցրել են 170 միլիոն դոլար փոխհատուցում վճարել։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում 2025 թվականի մարտի 22-ից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի դատավարական օրենսդրության կիրառման վերաբերյալ նոր օրենքները:
Լրագրողական էթիկայի վրացական խարտիան համերաշխություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանին, որը զրկվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ֆինանսավորումից և դիմել է Եվրամիության երկրների կառավարություններին և մասնավոր հիմնադրամներին աջակցության համար:
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մախարոբլիձեն դատարանի դահլիճից վտարել է «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողներ Մարիամ Գափրինդաշվիլիին և Նանուկա Քաջաիային։
«Սաբոտաժի և թշնամական գործունեությանը օժանդակելու» մեղադրանքով սառեցված բարեգործական հիմնադրամները միայն ցույցերի ժամանակ չէ, որ օգնություն են ցուցաբերել մարդկանց:
Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված լրագրող Նիկա Կացիային Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր (պատժամիջոցների ենթարկված) Թամար Մճեդլիշվիլին թողեց կալանքի տակ։
Հարազատների խոսքով՝ հացադուլի մեջ գտնվող բանտարկյալ Գիորգի Չիկվաիձեի առողջական վիճակը վատացել է։
Georgian Airways ավիաընկերությունը ապրիլից սկսած ուղիղ չվերթեր կիրականացնի Թբիլիսիից դեպի եվրոպական նոր ուղղություններ՝ Իտալիայի Հռոմ և Ֆորլի քաղաքներ:
Վրաստանի մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է, որ իրենք ստեղծում են բողոքի նոր կենտրոն։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում աշխատում է 97 գյուղական բժիշկ, որոնց մեծ մասը՝ 67 տոկոսը, չունի ընտանեկան բժշկի որակավորում:
Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է միջազգային պաշտպանություն տրամադրել Թեմուր Քաթամաձեին. նա հասարակությանը հայտնի է որպես «բաթումցի դրոշակակիր»։ Որոշումը հրապարակվել է մարտի 18-ին։