Հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց է կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդները իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։
Իրավապահները խորհրդարանի շենքի դիմաց բարձրացրել են Եվրամիության դրոշը։ Ըստ հաղորդագրության` դրոշի վերստին տեղադրումը կատարվել է րոպեներ առաջ։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է հոմոֆոբ և ռուսամետ քաղաքական «Պահպանողական շարժում» կուսակցության հանրահավաքի ժամանակ Եվրամիության դրոշն այրելու փաստին` ասելով, որ նման պահվածքն անընդունելի է, «ով էլ որ լինի»։
Ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 18-րդ մասի հիման վրա սկսել է վարչական վարույթ, ըստ որի` պղծվել է Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը։
Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին և ողջունում այն փաստը, որ մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանը չաջակցեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, որը կխոչընդոտեր քաղաքացիական հասարակության կարևոր գործունեությանը։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) պնդում է, որ տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, որ ակցիայի մասնակից ուսանողներին նախարարություն են հրավիրել, չի համապատասխանում իրականությանը։
2020 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդամների մեքենաների վառելիք գնելու համար բյուջեից հատկացվել է մոտ 2 միլիոն լարի:
Ըստ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի` կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ինքն է հրաժարվել Վիքտոր Կղիփիանիի փաստաբանական ծառայությունից։
Կոբախիձեն ասել է, որ իրենց թիմը խորապես հավատում է, որ Եվրամիությանն անդամակցությունը հնարավոր չէ արժանապատվությունն ու անկախությունը զիջելու գնով, ստրկական կեցվածքով և մեկ ոտքի վրա կանգնելու հաշվին, այլ հնարավոր է միայն արժանապատվության ու անկախության պահպանմամբ:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) կոչ է անում վրացական իշխանություններին հետաքննել բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների գործունեության խոչընդոտումը և ապահովել մամուլի անվտանգ ու ազատ աշխատանքը։
Հայաստանի կառավարությունն առաջարկում է Վրաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար, որպեսզի հնդկական արտադրանքը կարողանա ավելի կարճ և արագ ճանապարհով հասնել Ռուսաստան և եվրոպական երկրներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած այցի շրջանակներում այս նախաձեռնությամբ հանդես են եկել փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հյուսիսային Օսիայում Վրաստանի տարածքից Ռուսաստան մուտք գործածների թվի աճ է նկատվել: