
Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատն էր. այս անգամ՝ «բաճկոնների գործով», որով 9 տարվա ազատազրկման դատապարտվեց: Այս դատին Սաակաշվիլին ցանկանում էր մասնակցել, բայց՝ ապարդյուն, փոխարենը Facebook-յան գրառմամբ արձագանքեց որոշմանն ու այն անվանեց «օկուպանտի կամքի կատարում»։ Չմոռանանք նշել, որ մինչ այդ Սաակաշվիլին այլ գործով արդեն դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման. դեռ երկու գործ էլ կա, որո՞նք են:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC) արձագանքել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնած լրատվամիջոցները սահմանափակող օրինագծին՝ նշելով, որ դա ուղղված է լրատվամիջոցների, խոսքի և արտահայտվելու ազատությունների, նաև հավասարության իրավունքի և խտրականության արգելման դեմ։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սաբուրթալո թաղամասում գործող երկու «զանգերի կենտրոններ»-ում աշխատել է ավելի քան 80 մարդ։ 2022 թվականի մայիսից մինչև 2025 թվականի փետրվարը նրանք ավելի քան 35 միլիոն դոլար են շորթել առնվազն 6100 օտարերկրյա տուժածներից։ Նոր լրագրողական հետաքննություն կա:
Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան ԵՄ անդամ երկրներին կոչ է արել անհատական պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի դեմ։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) նախագահ Նոնա Քուրդովանիձեն այսօր հատուկ ճեպազրույցում խոսել է պետության կողմից տեսախցիկներով դեմքի ուսումնասիրության կիրառման նպատակների մասին։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Թբիլիսիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի և Իմերեթիի ոստիկանական բաժանմունքների ծառայողները վերջին օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի վաճառքի և օգտագործման մեղադրանքով ձերբակալել են 23 անձի, այդ թվում՝ 14 թմրավաճառի։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի Ռուսաստանում դե ֆակտո դեսպան Զնաուր Գասիևը հայտարարել է, որ «Վրաստանի հետ ուժի չկիրառման համաձայնագրի հարցը նոր աշխարհաքաղաքական պայմաններում պետք է վերակենդանացնել»։
Ռուսական օկուպացիոն ռեժիմը Վրաստանի Գորիի շրջանի Փլավիսմանի գյուղի մոտ ապօրինաբար Վրաստանի երեք քաղաքացու է ձերբակալել, մեկը ազատ է արձակվել, երկուսը շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ։
Բրիտանացի պրոֆեսոր Դոնալդ Ռեյֆիլդը հրաժարվել է ընդունել «Վրացական երազանք»-ի մրցանակը։
Ձերբակալվել է ոստիկան, որն իրենց անչափահաս երեխայի ներկայությամբ բռնություն է գործադրել կնոջ վրա և սպառնացել սպանել, հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում էր եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ խորհրդարանի մերձակայքում խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված ութ անձանց դատավարությունը։
Քաղաքային դատարանում քննվում էր տեսախցիկները վնասելու մեղադրանքով ձերբակալված Արչիլ Մուսելիանցիի գործը։