Երեկվա օրը համառոտ. մարտի 11

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխանցմամբ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը և հանձնաժողովի անդամ Ջին Շահինը անցյալ շաբաթ ներկայացրել են «Վրաստանի հաշվետվողականության, ճկունության և անկախության հզորացման և մոբիլիզացման ակտը» (MEGOBARI Act-ը):

2025 թվականի հունիսի 4-ից փոխվելու են Վրաստանի քաղաքացու անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթի տեխնիկական բնութագրերն ու ձևերը, Վրաստանում բնակվող օտարերկրացու ժամանակավոր և մշտական ​​բնակության էլեկտրոնային վկայականները, նաև ժամանակավոր նույնականացման էլեկտրոնային քարտը։

Մարտի 11-ից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին այլևս «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետեր չէ։ Հանրային ռեեստրն ավարտել է փետրվարի 7-ից սկսված բաժնետոմսերի փոփոխության վարույթը։

Վրացի գործարար, զբոսանավերի բիզնեսի սեփականատեր Գիորգի Չիկվաիձեին հենց դատարանի դահլիճում կալանավորել են. բիզնես գործընկեր, գործարար Իրակլի Պապիաշվիլիին խուզարկել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները:

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Թատերական համալսարանի ուսանողների կարգավիճակի դադարեցմանը, գրել է, որ դա շատ ամոթալի արարք է։

Զուրաբիշվիլին մարտի 10-ին հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո ներկայացոցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «համատեղ կոորդինացիոն ճակատի» ստեղծման հարցը։

Թատերական համալսարանի մոտ կրկին ցույց էր ընթանում. ուսանողների աջակցության ցույց, որը կազմակերպել է «Վրացական կրթությունը վտանգի տակ» շարժումը։

Մշակույթի և արվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչներ և շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները գիշերել են խորհրդարանի դիմաց՝ ի համերաշխություն դերասան Անդրո Ճիճինաձեի և Թատերական համալսարանի ուսանողների։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) իրավաբանական ֆակուլտետի դասախոս Իրինե Խերխեուլիձեն ազատվել է աշխատանքից: ԹՊՀ դասախոս, իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Գիորգի Ցերցվաձեի խոսքով, իրեն հեռացրել են համալսարանից։

Խողովակաշարի վնասման պատճառով գազ չի մատակարարվում Բաթումիի, Քոբուլեթիի և Խելվաչաուրիի մունիցիպալիտետներում։ Օզուրգեթիի և Լանչխութիի մունիցիպալիտետների մի քանի գյուղերում ևս դադարեցվել է գազամատակարարումը։

Գորիում 80 տարեկան տղամարդու սպանության գործով ոստիկանները մեկ անձի են ձերբակալել:

Մարտի 9-ից քամին անապատային փոշի է բերում Վրաստան, և այդ գործընթացը կշարունակվի ևս մի քանի օր։ Վտանգավո՞ր է, մասնագետի խոսքը կարդանք:

«Վրացական երազանք»-ը նախատեսում է խստացնել թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականությունը և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի միակուսակցական, վիճելի խորհրդարանում։

Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել բողոքի ակցիաների ժամանակ ձեռբակալված խմբակային բռնություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով 11 անձանց՝ Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավի, Լուկա Ջաբուայի, Ջանո Արչաիայի, Ռուսլան Սիվակովի, Վալերի Թեթրաշվիլիի, Գիորգի Թերիշվիլիի, Իրակլի Քերաշվիլիի, Ռևազ Կիկնաձեի և Սերգեի Կուխարչուկի դատավարությունը:

Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների 2025 թվականի առարկայական, ավագ հատուկ ուսուցիչների և հիմնական մասնագիտական ​​հմտությունների քննությունների գրանցումը: