«Վրացական երազանք»-ի խորհրդարանը նախատեսում է գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը կուսումնասիրի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) 2003-2012 թվականների «համակարգային հանցագործությունները»։
«Վրացական երազանք»-ի կառավարությունից որևէ պաշտոնյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրած հատուկ ճեպազրույցում հաստատել է, որ մասնակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վրաց ժողովրդին։ Զուրաբիշվիլին նոր գրասենյակ ունի:
2024 թվականի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր ուժերը («Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան») դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահին և խորհրդարանականներին:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը դիմել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) և կոչ արել՝ Վեհաժողովում չհաստատել վրացական պատվիրակության մանդատները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մեկ անգամ շեշտել է, որ «Վրացական երազանք»-ի գործողությունները մտահոգիչ են։
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարություն է տարածել Վրաստանի մասին, որը ստորագրել են 43 ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներ։
Ժողովրդավարական երկրները պետք է մեկուսացնեն Իվանիշվիլիի ռեժիմը. ոչ մի բարձր մակարդակի հանդիպում մինչև ազատ ընտրություններ չանցկացվեն, X սոցիալական ցանցի իր էջում գրել է եվրոպացի խորհրդարանական և Վրաստանի հարցերով մշտական զեկուցող Ռասա Յուկնևիչենեն։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում մասնակցում է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպմանը։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում հունվարի 9-ից էլեկտրաէներգիայի մատակարարման նոր սահմանափակումներ են գործում:
Ֆինլանդիայի տրանսպորտի և կապի պետական գործակալությունն արգելել է ծով դուրս գալ Eagle S նավթատարին (տանկեր), որը կալանվել է այն բանից հետո, երբ վնասել է Ֆիննական ծոցի հատակով անցնող Ֆինլանդիան և Էստոնիան միացնող Estlink 2 էլեկտրահաղորդման մալուխը:
Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի ավանում ծովը գրանցվել է որպես հողատարածք, օտարվում է։ Խոսքը 5727 քմ ծովային հատվածի մասին է, որը գրանցվել է որպես ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և նախատեսվում է 15 տարով փոխանցել Dreamland Oasis ՍՊԸ-ին: