ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի խոսքով, իր հետաձգված այցի նպատակը Վրաստանի կառավարության լեգտիմիացումը չէր լինի: Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն ցանկանում է չեզոք մնալ:
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը սկսում է Գերագույն դատարանի ցմահ դատավորի ընտրությունը. մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկում է հունվարի 10-ից:
«Վրացական երազանք»-ը հերթական հայտարարությունն է տարածել, որում փորձագետների ու օգտատերերի գնահատմամբ՝ դավադրության տեսություններ է մշակել` ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին մեղադրելով Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու մտադրության մեջ։
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ համընդհանուր գործադուլին, ժամանակավորապես փակել գրասենյակների դռները՝ գրելով «գործադուլ»:
Բողոքի ակցիա Թատերական համալսարանում։
Բակուրիանիի Դիդվելիի սահադաշտում կայացել է «Վրաստանի եվրոպական ապագայի համար» ակցիան։ Ցույցի մասնակիցները սահելիս պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանը 8,5 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 1,3 հազար տոննա պիրոտեխնիկա է գնել։ Ամենաշատ պիրոտեխնիկա ներկրվել է Չինաստանի:
Փաստերի ստուգման եվրոպական ստանդարտների ցանցը (EFCSN) արձագանքել է Meta Platforms-ի «Փաստերի ստուգման» (Fact Checking) գործառույթը դադարեցնելու մասին որոշմանը: EFCSN-ն հայտարարությունում հիասթափություն է հայտնել այդ կապակցությամբ:
«Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոն»-ը («Նոր թատրոն») չեղարկում է հունվարին նախատեսված ներկայացումները։ Այդ պիեսներն են՝ «Ես լողում եմ ծովի վրայով», «Բալի այգին» և «Լիր արքան»։
Վրացի հոգեբաններն ընդհանուր հայտարարությամբ արձագանքում են երկրում ստեղծված իրավիճակին:
Վրաստանի Հանրային ռեեստրը կասեցրել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության (ՀԸ) գլխավոր տնօրեն Գիորգի Գաբունիային հեռացնելու պահանջը: Ռեսստրը համարել է, որ այս փուլում ՀԸ-ի բաժնետեր Զազա Օքուաշվիլիի պահանջը բավարարելու իրավական հիմք չկա։