Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների, 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշիլիի, Եվրախորհրդարանի պատգամավորների և այլ քաղաքական գործիչների կոչերից հետո ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման հայտարարեց՝ հետաձգել է հունվարի 8-10-ը նախատեսված այցը Վրաստան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Դենիել Ֆրիդը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու մասին՝ նշելով, որ դա կարևոր քայլ է։
«Վրացական մղձավանջը չճանաչելու մասին ակտը մշակվել է և պատրաստ է ներկայացման», — X հարթակում գրել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։
Ֆիննական ծոցում դիվերսիայի մեջ կասկածվող տանկերում Վրաստանի քաղաքացիներ կան:
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին հրաժարական է տվել:
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը կազմում է 690 հազար 496։
Եվրատեսիլի 2024 թվականի Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեին Բաթումիի Եվրոպայի հրապարակում կայացած համերգին մասնակցելու համար քաղաքային բյուջեից կվճարվի 25 հազար 510 լարի (շուրջ 8 հազար 89 դոլար)՝ Բաթումիի մշակութային կենտրոնի հետ կնքված պայմանագրով։
Ցույցերի մասնակից դերասանի կադրերը հեռացվել են Wissol-ի գովազդից:
Վրաստանում ամեն շաբաթ գրիպի դեպքերն ավելանում են, թեև այդ աճը կայուն է: Սպասվում է՝ աճը կշարունակվի հաջորդ շաբաթներին ևս:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում՝ Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: