Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն ճեպազրույց է անցկացրել երկրում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ և, հիմնվելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների վրա, ասել է, որ այսօր երկրում առկա վիրուսների 50 տոկոսը կազմում է գրիպի վիրուսը։
2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել:
Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 3-6-ը՝ ոչ աշխատաքանային օրերին Արդարադատության տները կաշխատեն սովորական ռեժիմով։
Վրաստանը ռուսական ցորենի ալյուրի հիմնական ներկրողներից է։ IKAR գյուղատնտեսական շուկայի հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, ռուսական ցորենի գրեթե 1/5-ն արտահանվում է Վրաստան:
2023 թվականից բարձրացել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի և պետհամարանիշի տրամադրման վճարը։
Շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով 2023 թվականից երկիր կներկրվի միայն Եվրո 5 ստանդարտին համապատասխանող դիզվառելիք։
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը կմեկնարկի հունվարի 16-ից:
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հունվարի 4-ին, ժամը 18:00-ին Վրաստանի 8 տարբեր շրջաններում համերաշխության հանրահավաք է հայտարարել՝ հաջակցություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի:
2023 թվականի վերջից եվրոպական երկրներ ճանապարհորդելու կանոնները փոխվում են՝ եվրոպական երկրներ մուտք գործող Վրաստանի քաղաքացիները ճամփորդության թույլտվության կարիք կունենան։ Թույլտվությունը կարելի է ստանալ հայտ ներկայացնելով, որը պետք է նախապես լրացվի էլեկտրոնային եղանակով և վճարվի 7 եվրո։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է — 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը` 9,8 տոկոս: