Հունվարի 31-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկել է Վրաստանում գործող ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցության աջակից, ակտիվիստ և բլոգեր Բեքա Վարդոսանիձեի բնակարանը։
Հունվարի 31-ի առավոտյան Թբիլիսիում սկսել է երթևեկել 18 մետր երկարությամբ առաջին ավտոբուսը։ Քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գործարկել միայն մեկ երթուղով:
Թբիլիսիում, այսպես կոչված, խելացի տրանսպորտային համակարգ կգործարկվի:
2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,3 տոկոս, իսկ 2023 թվականի միջին իրական տնտեսական աճը սահմանվել է 7 տոկոս։
2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում Հայաստանն է՝ 13,5 տոկոս։
Վրաստանը, փաստացի, վարչապետ չունի: Վրաստանի խորհրդարանը մի քանի օր ունի նոր վարչապետ ընտրելու համար։ Հետհաշվարկը սկսվել է ճիշտ այն պահից, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հրապարակավ հայտարարեց իր հրաժարականի մասին։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի գյուղում նախատեսվում է խմելու ջրի նոր համակարգ անցկացնել:
Վրաստանի դատախազությունը հետապնդման փաստով Թերջոլայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցի ուսուցչին մեղադրանք է առաջադրել:
Վրաստանյան շուրջ 10 հասարակական կազմակերպությունները (ՀԿ) Եվրահանձնաժողովի 9 վերապահումների կատարման հետ կապված երեկ խորհրդարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել։