Երեկվա օրը համառոտ. հունվարի 30

Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Կոբախիձեի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի 29-ի ուշ երեկոյան ժամանել էր Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Առանձին և ընդլայնված կազմով երկու նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսը։ Բոճորիշվիլին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի կողմից ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաներին «Պատվո շքանշան»-ով պարգևատրելուն:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քաղբանտարկյալներին ազատ արձակել և «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում «փորձաշրջանով» ճանաչել մինչև 2025 թվականի ապրիլ` սահմանափակ իրավունքներով:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քննադատական ​​բանաձևի ընդունումից հետ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հունվարի 29-ին Ստրասբուրգում Վրաստանի հետ կապված իրադարձություններից հետո հայտարարել է` ցավում է ԵԽԽՎ-ից դուրս գալու վրացական պատվիրակության որոշման համար։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումը վրաց ժողովրդի մեծ հաղթանակն է։

«Եվրախորհուրդը Վրաստանի վերաբերյալ այնպիսի բանաձև է ընդունել, որը հավասարազոր չէ նույնիսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի վերաբերյալ ընդունած բանաձևերին», — գրել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան՝ անդրադառնալով ԵԽ-ի ընդունած բանաձևին։

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրել է «Պատվո շքանշան»-ով։

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված է «Բաթումելեբի»-ի և «Նետգազեթի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությամբ և հույս ունի, որ իշխանությունը արագ կգործի։ «Կանանց միջկուսակցական խումբ»-ը հայտարարություն է տարածել Ամաղլոբելիի գործի վերաբերյալ։ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին:

Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված Դանիել Մումլաձեն և Գուրամ Խուտաշվիլին, դատավոր Լելա Կալիչենկոյի վճռով, կշարունակեն կալանավորված մնալ:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու նախաձեռնությամբ հունվարի 29-ին, կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիա»-ն (MAC) հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի ազդեցության պատճառով «Առաջին ալիք»-ը (Հանրային հեռուստաընկերությունը) չի կարողանում օբյեկտիվ և համապարփակ լուսաբանել երկրում առկա իրադարձությունները և, համապատասխանաբար, չի կատարում իր սահմանադրական և օրենսդրական պարտավորությունները։