Երեկվա օրը համառոտ. հունվարի 3

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​Ջո Ուիլսոնն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի և հարազատների նկատմամբ։

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Լեհաստանին՝ Եվրամիության խորհրդում նախագահելու կապակցությամբ:

Թբիլիսիի քաղաքապետարանը 28,4 մլն լարիի 4 մրցույթ է հայտարարել Ռուսթավելի պողոտայում ճանապարհների վերանորոգման աշխատանքների համար։ Սա այն վայրն է, որ հաճախ վերածվում է կառավարության կայացրած որոշումների բողոքի ցույցերի անցկացման տարածքի։

Հանցավորության կանխարգելման, պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության երեք աշխատակից բարձրաձայնում է քաղաքական հողի վրա իրենց աշխատանքից ազատելու մասին։

2025 թվականի հունվարի 1-ից ոստիկան դառնալու կարգը հեշտացել է. ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) իրավունք ունի առանց մրցույթի մարդկանց աշխատանքի ընդունել ոստիկանությունում աշխատելու համար։

Վրաստանում վերջին տարիների պրակտիկայի նման, այս տարվա հունվարի 1-ից պետական ​​հատվածի աշխատողների աշխատավարձը կրկին կավելանա ընդամենը 10 տոկոսով։

Ուշագրավ է, որ հունվարի 1-ից ավելանում է խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը: Միայն «Վրացական երազանք»-ով համալրված չլգիտիմացված խորհրդարանի խորհրդարանականների աշխատավարձը ավելանում է միջինը 7000 լարիով: Իսկ թոշակառուների թոշակն ընդամենը 35 լարիով:

Վրաստանի հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում թանկացել է ծխախոտի ու «այկոս»-ի ակցիզը (անուղղակի հարկի տեսակ)։

Վրաց-հայկական սահմանի Սադախլո-Բագրատաշեն ացնակետի հայկական կողմի պահեստում հրդեհ էր: Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ: