Երեկվա օրը համառոտ. հունվարի 29

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սկսել է սեփական ընկերությունները օֆշորային գոտիներից տեղափոխել Վրաստան։

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Էկատերինե Խվեդելիձեն, հունվարի 27-ին ևս մեկ բաժնետիրական ընկերություն է հիմնել։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հերթական անգամ կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի նկատմամբ։

Արևմուտքում կրթություն ստացած վրացի ուսանողներն ու մասնագետները համատեղ հայտարարություն են տարածել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային ավտորիտարիզմի դեմ վրաց հասարակությանն աջակցելու համար։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների անկախ փորձագետները կոչ են անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել սեփական քաղաքացիների նկատմամաբ բռնությունները։

Երգչուհի Նինի Բադուրաշվիլին, որ վերջին տարիներին աշխատում էր «Իմեդիում», խզել է համագործակցությունը հեռուստաալիքի հետ։

«2024 թվականին բողոքի բազմաթիվ ակցիաներ նշանավորվեցին հավաքների ազատության անօրինական սահմանափակումներով, հատուկ միջոցների կիրառմամբ, խաղաղ ցուցարարների ազատազրկմամբ ու նրանց նկատմամբ բռնություններով»,— ասված է 2024 թվականին Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին Human Rights Centre-ի զեկույցում։

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր ղեկավար Մզիա Ամաղլոբելիին։

Վրացի մի խումբ հոգեբաններ հայտարարությամբ դիմել են հանրային պաշտպանին՝ ապահովելու Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի գնահատման նպատակով որակավորված բժիշկների խորհրդի ստեղծումը։

«Լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը շատ ծանր է»,-այս մասին X-ում գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։

Բաթումիի մի խումբ բժիշկներ ահազանգում են կալանքի տակ գտնվող «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի հացադուլի հետ կապված ռիսկերի մասին։

Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում լրագրողները բողոքի ցույցով են դիմավորել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված 26-ամյա Անրի Կվարացխելիային և 18-ամյա Սաբա Ջիքիային դատարանը թողեց կալանքի տակ:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր օրինագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամներին պետական ​​փոխհատուցում կտրվի:

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Սերբիայում տեղի ունեցած բողոքի ցույցերին, դրա հետևանքով վարչապետի հրաժարականին: Զուրաբիշվիլին ասել է՝ Սերբիան օրինակ է ծառայում Վրաստանին։