Հարավային Կովկասի երկրների 2025 թվականի պաշտպանական բյուջեների վերլուծությունից պարզ է դառնում, որ այս ոլորտին ամենաքիչ գումարը հատկացրել է Վրաստանը. առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդ տեղում՝ Հայաստանը, Վրաստանը՝ երրորդն է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) բողոքարկվել է «Վրացական երազանք»-ի պատվիրակության հավատարմագրերի ճանաչման հարցը:
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, կասկածի տակ է դնում այդ ընտրությունների օրինականությունը», — Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Յուլյան Բուլան։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահն ու անդամները ծառայողական զենք կրելու իրավունք կունենան:
Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած բռնության գործով Գախարիային տուժող ճանաչելը «պարզվել է` կեղծ է»:
Թբիլիսիի Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչների հերթական հանրահավաքն էր՝ ի համերաշխություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։ Վրաստանի ԶԼՄ-ների տարածաշրջանային ասոցիացիան (GRMA) համերաշխություն է հայտնել Մզիա Ամաղլոբելիին. նա արդեն 17-րդ օրն է հացադուլի մեջ է։
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ցնցված է Ամաղլոբելիի ձերբակալությամբ. մինչդեռ ոչ ոք չի պատժվել լրատվամիջոցների, քաղաքական գործիչների և բողոքի ցույցի մասնակիցների վրա հարձակումների համար: 5-րդ նախագահը հայտարարել է՝ Ամաղլոբելիի հարցը պետք է լինի Եվրամիության օրակարգում։ Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Սթիվ Քոենը պահանջում է ազատ արձակել Ամաղլոբելիին։
Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիիս Ռոյտենն արձագանքել է Եվրամիության կողմից վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում սկանդալ է ծագել ընդդիմադիր «նախագահի թեկնածու» Ադգուր Արձինբայի հետ հանդիպման ժամանակ ավագների խորհրդի անդամ Ապոլոն Շինկուբայի ելույթի ընթացքում:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո ընդդիմադիր քաղաքական գործիչներ Լեուան Միքաան և Կան Կվարչիան, որոնց Ռուսաստանը զրկել է քաղաքացիությունից, ասուլիս են հրավիրել։ Ըստ ընդդիմադիրների՝ իրենք քաղաքացիությունից զրկվելու մասին պաշտոնական ծանուցում չեն ստացել և կարծում են, որ չեն խախտել Ռուսաստանի Դաշնության օրենքները և «ոչ մի գործողություն չեն կատարել Ռուսաստանի դեմ»:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որ նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, ցանկանում է մայրաքաղաքի քաղաքային ծառայությունների վերակազմավորում իրականացնել։
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում ներկայացվել է նախագիծ, որը նախատեսում է հաստատել Օրթաճալա թաղամասի կամրջի մոտ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող հողատարածքում 43 հարկանի համալիրի նախագիծը:
«Մթավարի արխի» հեռուստաընկերության հայտարարության համաձայն՝ հեռուստաալիքի համահիմնադիր Զազա Օքուաշվիլին «գնում է ռուսական ռեժիմին բնորոշ ճանապարհով» և աստիճանաբար փակում է ալիքը։
Ռուսաստանի կառավարության ստեղծած, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Գերագույն դատարանը» ցմահ ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի Նիկոլոզ Բերիանիձեին:
Վրացական MagtiCom ընկերության ինտերնետը 5 ժամից ավելի տևած խափանումից հետո վերականգնվել է: