Երեկվա օրը համառոտ. հունվարի 24

ԵՄ դեսպաններն աջակցել են վրաստանյան դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկմանը, X-ում գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:

Թատրոնի ոլորտի ներկայացուցիչներն անցնում են բողոքի նոր փուլի՝ գործադուլի հաջորդ քայլը թատրոնը փողոց դուրս հանելն է։ Բացի այդ, ըստ նրանց, պահանջների ցանկը կընդլայնվի՝ ներառելով «այն ամենն, ինչն անհրաժեշտ է իսկապես ժողովրդավարական երկիր կառուցելու համար»։

«Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիում նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Մարզադաշտը նախատեսված է 70 հազար հանդիսատեսի համար։

Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն մեկ ամսից ավելի է՝ չի հրապարակում բյուջեից՝ քաղաքացիների հարկերից աշխատավարձ ստացող պետական ​​պաշտոնյաների հարկային հայտարարագրերը։

Հադսոնի հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նեյթ Սիբլին հրապարակած հոդվածում պնդում է, որ Բրիտանիան պետք է միանա ԱՄՆ-ին՝ Վրաստանում Վլադիմիր Պուտինի խամաճիկ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

Թբիլիսիի հասարակական տրանսպորտում՝ ավտոբուսներում և միկրոավտոբուսներում, վճարման սարքերը միացվել են: Քաղաքապետարանի պահանջով տրանսպորտում տեղադրված վճարային մեքենաներն անջատվել են մոտ մեկ ժամով, մինչ այդ սարքերից հնչում էին բողոքի ցույցերի ձայնագրություններից հատվածներ:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեիմուրազ Ծիքվաձեն հաստատում է, որ Իվանիշվիլին իր նախկին ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլիին հաշտություն է առաջարկել։

Վրաստանում յուրաքանչյուր 10 հիվանդից, ովքեր ունեն հազ, փռշտում են և բարձր ջերմություն, 6-ը, ամենայն հավանականությամբ, վարակված են գրիպով, ասել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Զուգդիդիի շրջանային դատարանն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ)  կուսակցության կողմնակիցներ Լևան Գոգիային և Դավիթ Կոլբաիային տուգանել է 1000-ական լարիով՝ Facebook-ում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին վիրավորական գրառում անելու համար։

Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպի առթիվ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Իրակլի Զարքուային տուգանել են: Նա վերադարձել է Թբիլիսի և կատարվածի մասին խոսել «Իմեդի»-ի եթերում:

2024 թվականին քաղաքային տրանսպորտով (մետրո, միկրոավտոբուս և ավտոբուս) առանց ուղեվարձի երթևեկելու համար արձանագրված տուգանքները կազմել են 3 միլիոն 60 հազար 175 լարի (մոտ 1 միլիոն 44 հազար 428 դոլար), ինչը 150 հազար 922 լարիով (մոտ 51 հազար 509 դոլար) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդդիմադիր կին քաղաքական գործիչները դիմում են գլխավոր դատախազություն՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի ղեկավար Մզիա Ամագլոբելիի նկատմամբ խափանման միջոցը չեղարկելու պահանջով։