Ամերիկյան The New York Times թերթը նյութեր է հրապարակում Ռուսաստան ներկրվող արևմտյան ապրանքների մասին։ Ըստ այդ լրատվամիջոցի հեղինակ Իվան Նեչեպուրենկոյի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, Ռուսաստանը ստիպված է այլընտրանքային ճանապարհներով առևտրային կապեր գտնել, և դրա համար օգտագործում է Վրաստանը։
Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպության տվյալներով՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, սոցցանցերում և վեբ հարթակներում գործող ռուսամետ ցանց է հայտնաբերվել:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործով որոշումը։ ՄԻԵԴ-ը Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել է 10 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել հայցվորներին և 15 հազար եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում տնտեսական աճը հնարավորություն է տվել կրճատելու արտաքին պարտքը։
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին մետաքսի գործարանի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Պալիտրանիուսի» «360 աստիճան» հաղորդման ժամանակ ասել է, որ Ուկրաինան պաշտոնապես հերքում է Վրաստանին Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի հետ կապված ցանկացած մեղադրանք:
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Վրաստանում վարկառուների 11,4 տոկոսը ուշացնում է վճարումները, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը և հայտնվել են «սև ցուցակում»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցիկ կենտրոն: