Երեկվա օրը համառոտ. հունվարի 13

Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2023 թվականի հունվարի սկզբին Վրաստանի մաքսային սահմանին բացահայտել են առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ոսկյա զարդերի ներկրման երեք փաստ։

2022 թվականին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (չհաշված չհայտարարագրված առևտուրը) կազմել է 19,04 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այս սեզոնին գրիպից և շնչառական հիվանդություններից մահվան դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել:

Վրաստանի Կախեթիի մարզը հայտնվել է աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից մեկի՝ The New York Times-ի ճամփորդական լավագույն վայրերի ցանկում:

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սեիմուր Հազը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, քիմիական արտադրության միջազգային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Indorama Corporation-ը՝ Վրաստանի կառավարության աջակցությամբ, մուտք է գործել Վրաստան։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի արտահանումը 2022 թվականին կազմել է 224 մլն 388 հազար 520 բարել:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում տարիքային կենսաթոշակը բարձրացել է։

Հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չէ։