Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախկին կուսակից, վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի հայտարարությանը, որում վերջինս իշխող կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, միլիարդատեր, նախկին վարչապետ, Բիձինա Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում։
Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Տոֆտ Սորենսենը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)։ ԱԳՆ-ն դիվանագետից պարզաբանում է պահանջել դանիական Jyllandsposten թերթում արած հրապարակման վերաբերյալ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին իր տարեկան զեկույցը կներկայացնի փետրվարի 6-ին։
Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները։
2023 թվականին Վրաստանում մարդու իրավունքների վիճակը անհավասար էր:
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկատվության համաձայն, երեկ՝ հունվարի 11-ին, Գորիի մունիցիպալիտետում զինվորականին կախված են գտել։ Ըստ ՊՆ-ի՝ մահացածը 1982 թվականին ծնված կապրալ Իրակլի Ափրիամաշվիլին է:
Վրաց-հայկական «Սադախլո» և վրաց-թուրքական «Սարփի» անցակետերում չհայտարարագրված ոսկի և արծաթ ներմուծելու դեպքեր են բացահայտվել: