Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդները դիմել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ)՝ Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու համար։
Վրաստանում քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են Թբիլիսիի Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարից հեռացնել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի պատկերը։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան իշխող «Վրացական երազանք» կուսակցության նորընտիր պատվավոր նախագահ, իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին բանավեճի է հրավիրում։
Համաշխարհային քաղաքացիության և բնակության Henley & Partners խորհրդատվական ընկերության անձնագրային ինդեքսի վարկանիշում, որը բացահայտում է «ամենաուժեղ» և «ամենաթույլ» անձնագրերը, Վրաստանը 50-րդ տեղում է:
Համաշխարհային բանկը թարմացրել է համաշխարհային տնտեսական աճի ակնկալիքները, ըստ որի՝ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը Վրաստանում է սպասվում:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանը մառախուղի և վատ եղանակի պատճառով չի կարողացել մի քանի ինքնաթիռ ընդունել:
Տոնական աքսեսուարների և հրուշակեղենի խոշոր ներկրողներից մեկը՝ «Սամի ձմա»-ն, հայտարարել է, որ դադարեցրել է անվանական երկու փուչիկների ներմուծումն ու վաճառքը։