Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը չի կարող լինել միայն Ռուսաստանի որոշումը, քանի որ ցանկացած երկրում ինքնաթիռ վայրէջք կատարելու համար պահանջվում է նաև ընդունող երկրի թույլտվությունը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Լյուկ Դևինը։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան հայտարարել է, որ Վրաստանի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն աբսուրդ է։
Մոլդովայի ռուսամետ նախկին նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ Քիշնևը պետք է հետևի Վրաստանին՝ չխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին Խելվաչաուրիի մունիցիպալտետում բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստվում են այցելել 160 գյուղ ու քաղաք, ուժեղացնել ենթակառուցվածքները, ստեղծել բանակ՝ «Ռուսական երազանքի» (նկատի ունի իշխող «Վրացական երազանքին»-խմբ.) դեմ պայքարելու համար:
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Կոստավայում, նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում (Հերոսների հրապարակ) «Քարթու» հիմնադրամի նախագծած երկնաքերերի կառուցման թարմացված ծրագիրը ներկայացվել է Թբիլիսիի քաղաքապետարան:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության փոխանցմամբ՝ Աջարիայի մունիցիպալիտետներում անօթևան կենդանիների խնամքի և աղբավայրի շահագործման հետ կապված մրցույթներում առանց մրցակցության հաղթում է ռուսաստանցի գործարարների հետ կապված Север ընկերությունը:
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը հրապարակած վերջին զեկույցում արձանագրել է, որ 2023 թվականի հինգ ամիսներին IDFI-ը պետական հիմնարկներին ուղարկված հանրային 1 255 հարցումներից ընդամենը 94 դիմումի (7 տոկոս) պատասխան է ստացել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներից և 53,3 տոկոսով ավելի, քան 2022 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ պատասխանատվության է ենթարկվել այլ ապրանքանիշերի տարբերանշանների ապօրինի օգտագործման փաստի համար։
Վրաստանի ֆինանսների նախարարությունն ապատեղեկատվություն է որակել լուրերը, թե Վրաստանը Ռուսաստանին օգնում է շրջանցել պատժամիջոցները։
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) վավերացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը:
Վրաստան ալյուրի ներկրման համար ժամանակավոր ներմուծման վճար կսահմանվի։
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ զորամասերից մեկում 2005 թվականին ծնված զինծառայող Իուսիփ Նասիբովին մահացած են գտել: