«Դիմավորենք Կոբախիձեին». հունիսի 8-ին Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) II-րդ մասնաշենքի դիմաց ուսանողները բողոքի ցույց կանցկացնեն:
Դեմոկրատական սենատոր Ջին Շահինը ողջունում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ժողովրդավարությունը խարխլող վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումը:
ԱՄՆ-ն լրջորեն է վերաբերվում վրաց ժողովրդի հետ բարեկամությանը, և Կոնգրեսում մեծանում է MEGOBARI Act-ի աջակիցների թիվը:
Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն անհանգստություն է հայտնել լրագրողներ Նինի Բալանչիվաձեի, Սոփո Գոզալիշվիլիի, Նատա Քաջաիայի և Մակա Չիխլաձեի՝ խորհրդարանական հավատարմագրումը կասեցնելու փաստի առնչությամբ։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնելու Ուկրաինայի սահմանների մոտ, և որ Ռուսաստանը սպառնալիք է Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար։
Թբիլիսիի գրողների տանը կայացավ «Հայ գեներալներ և ադմիրալներ Վրաստանից» գրքի հայերեն և վրացերեն տարբերակների շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են վրացի գնդապետներ Մամուկա Գոգիտիձեն, Գիա Նաիրաշվիլին, Մամուկա Սամխարաձեն, պատմության դոկտոր Գիրոգի Բեժիտաշվիլին, փոխնգդապետներ Մամիա Գոգոլաձեն, Դավիթ Մճեդլիձեն։