Երեկվա օրը համառոտ. հունիսի 4

Հունիսի 4-ից Վրաստանում սկսել է գործել «օֆշորների օրենքը»։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և պաշտոնական Մոսկվայի արած հայտարարությունները վերջին շրջանում նույն ենթատեքստն ունեն:

«Գործակալների մասին» օրենքի հաստատումից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը խորհրդարան է վերադառնում հոմոֆոբ օրինագծով։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, մայիսի 17-ը պաշտոնապես կսահմանվի որպես «Ընտանիքի սրբության և ընտանիքի նկատմամբ հարգանքի օր»: Մայիսի 17-ը, ըստ Պապուաշվիլիի՝ մշտապես կլինի ոչ աշխատանքային օր։

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր սառեցման մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել «գործակալների մասին» օրենքին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ իրենք Վրաստանի նկատմամբ անհատական ​​պատժամիջոցների մասին «դեռևս չեն հայտարարել», սակայն «չեն վարանելու» այդ հարցում։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին սոցցանցերում տեսանյութ է տարածել և նշել, որ դա հունիսի 1-ին ՄԱՇ կուսակցության գրասենյակի վրա հարձակման գիշերն արված տեսահսկման խցիկների տեսագրությունն է:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանին «գործակալների մասին օրենքին» կողմ քվեարկելու համար իրեն «դավաճան» անվանած և մեքենայով իրեն ուղղված ազդանշան տված քաղաքացու պահվածքը հետապնդում է համարում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 3-ին նախագահական նստավայրում հանդիպել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և անկախ պատգամավորների հետ։

Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) աշնանն սկսում է բնակչության ընդհանուր մարդահամարը և գյուղատնտեսական համատարած հաշվառումը:

Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ այցելել է Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան ավան` մասնակցելու վիրահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների փոքրիկ թատրոնի բացման արարողությանը:

«Հոգնեցրու ռեժիմին». այս կարգախոսով վաղը՝ հունիսի 5-ի ժամը 20:00-ին, «Դափիոնի» երիտասարդական շարժումը խորհրդարանի դիմաց ցույց կանցկացնի: