Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Կազբեգի վրաց-ռուսական մաքսակետը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով։
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 6,1 մլն դոլարով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում մահացել է 59 հազար 906 մարդ։
Նախնական գնահատականներով՝ 2022 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 11,6 տոկոս, մինչդեռ 2022 թվականի առաջին հինգ ամիսների միջինը կազմել է 11,2 տոկոս։
Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել, ավելին՝ այստեղ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Զուրաբիշվիլին շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով, Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանին աջակցելուն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել եվրաինտեգրման ճանապարհով՝ իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումներ։
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասի խոսքով, ԵՄ անդամակցության առումով Վրաստանն առաջ է անցել եվրոպական երկրներից, ինչպիսիք են Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան և այլն:
Հունիսի 30-ին ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը խոսել է Ռուսաստանի՝ Վրաստանի դեմ արած քայլերի մասին, և նշել ԱՄՆ-ի օգնության մասին:
Դեգնանը ասել է, որ Վրաստանում դեռ շատ քայլեր կան ձեռնարկելու՝ ապահովելու, որ մարդիկ օգտվեն օրենքով երաշխավորված իրավունքներից, ներառյալ ԼԳԲՏ համայնքի անդամներին բռնությունից պաշտպանելը և բռնություն ծրագրողներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը:
«Բարաքա» ալյուր արտարող գործարանի տնօրեն Լադո Բիձինաշվիլին հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից ալյուրը կթանկանա ևս 2-3 լարիով (մոտ 0,66-1 դոլար):
Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) որոշ ուսանողների միջև վիճաբանություն է եղել։
Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարություն է տարածել «Տուն՝ դեպի Եվրոպա» արշավի մասնակիցների վրա հարձակումների վերաբերյալ։ Ըստ օմբուդսմենի, հունիսի 29-30-ին ակտիվորեն տեղեկություններ են տարածվել շարժման տարբեր վայրերում տեղեկատվական արշավը խափանելու փորձերի և դրա մասնակիցների վրա ֆիզիկական կամ բանավոր հարձակումների մասին։
Վրաստանում եվրոպական ընտանիքին միանալու հարցով վերջին շրջանում բազմամարդ ակցիաներ կազմակերպող «Տուն՝ դեպի Եվրոպա» շարժումը պնդում է, որ հունիսի 30-ին, պետական պաշտոնյաներն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության համակիրները փորձել են խափանել իրենց հանդիպումները 6 քաղաքներում։
Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունեերի ցանցը (CENN)՝ Եվրոպական միության աջակցությամբ՝ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում մրցույթ է հայտարարում Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի մարզերից 18-30 տարեկան երիտասարդների համար:
Եվ վերջում՝ Ազգային բանկի կողմից սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2,9289 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0821 լարի։